Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ամենօրյա ռեժիմով պայքարում է ավարտական դասարաններում անցկացվող ապօրինի դրամահավաքների դեմ:
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում, արձագանքելով պատվաստմանը ընդդիմացող մայրերի հասցեին Ֆեյսբուքում նախկինում իր կատարած կոշտ գրառումների վերաբերյալ հարցին, նշեց, որ բազմիցս նշել է, որ այդ խոսքերն ասել է հայ կանանց, հայ աղջիկների կյանքեր փրկելու համատեքստում:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ բնական ռեսուրսների հետ կապված կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի առումով իրեն կաշկանդող ոչինչ չկա:
Բաղրամյան 26-ի առջև այսօր միաժամանակ երկու բողոքի ակցիա էր:
«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրն այսօր Աննա Հակոբյանն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը:
«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում այսօր հերթական սկանդալն էր՝ նորից ՀՀԿ-ական տնօրեն, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Ռուզաննա Ազիզյանի դեմ:
Աբովյան, Նոր Հաճըն, Հրազդան, Սևան տանող ճանապարհների երթևեկելի հատվածներում հանդիպում էինք ճանապարհների լայնքով կանգնած բեռնատար մեքենաներ, անգամ՝ վերաբարձ կռունկ:
Ուսանողներն առաջարկում են, որ Երևանի Պետական համալսարանը ի վերջո «էս խարանը իր վրայից մաքրի»:
«Ելք» խմբակցությունն այսօր ներկա չէր Երևանի ավագանու նիստին: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակած ցուցարարները պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև Կառավարության ողջ կազմն ու Կարեն Կարապետյանը հրաժարական չտան:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի ընթացքում տուժած քաղաքացիներից հինգը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ 79-ամյա Ալբերտ Մնացականյանն «Ազատությանը» պատմեց՝ ոստիկաններն իրեն հրել գետնին են գցել, երբ փորձել է միջամտել որպեսզի նրանք բերման չենթարկեն անչափահաս ցուցարարին։
Երեք ժամ ի վեր մայրուղին փակած ցուցարարները հիմնական Գագարին համայնքի բնակիչներ են: Նրանց փոխանցմամբ՝ շուտով իրենց կմիանան Սևան քաղաքից եկող շուրջ հազար մարդ:
Բեռնել ավելին