Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի օրը 7-ական տարվա ազատազրկման դատապարտեց ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանին, Սարգիս Պարսամյանին եւ Հովհաննես Գրիգորյանին՝ «առանձնապես խոշոր չափերի կաշառակերության համար»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը պատրաստվում է դատի տալ Շիրակի մարզի մոտ 120 դպրոցների՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում ակումբի ուղարկած հարցումներին չպատասխանելու համար։
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը Շիրակի մարզում հայտարարեց, որ ընդդիմադիրները իրենց պայքարը շարունակելու են մինչեւ վերջ՝ քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում:
Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրյան 2» երկաթուղային կայարանում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում, թեեւ ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել էր, որ այստեղ պատրաստվում են բեռնափոխադրման համալիր հիմնել։
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում այդ գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը հրազենային վնասվածք է ստացել: Միջադեպի հետ կապված շրջանառվում է Գյումրիի քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանի անունը:
Ազգային ժողովի կողմից համաներում հայտարարելու որոշման արդյունքում երեքշաբթի շարունակվեց 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակումը: «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:
Երկուշաբթի օրը Հայաստանի մյուս բնակավայրերից Երեւան մտնող միկրոավտոբուսները դատարկ էին կամ դատարկվում էին ճանապարհի կեսին։
Գյումրիի եւ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների տասնյակ ներկայացուցիչներ, քաղքապետարանների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ավելի քան հարյուր աշխատակիցներ մայիսի 31-ին ավտոշարասյուններով տեղափոխվեցին Երեւան։
Այսօր նախատեսված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երեւանում: Առավոտից պետավտոտեսչության աշխատակիցները ուժեղացված հսկողություն էին իրականացնում մարզերից Երեւան բերող հիմնական մայրուղիների վրա։
Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքային տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ: