Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում այսօր պաշտոնապես բացվեց հնդկացորենի վերամշակման արտադրամասը:
Եվրամիությունը և Ավստրիայի Զարգացման հիմնադրամը շուրջ 320 հազար եվրո են տրամադրել ծրագրի իրականացման համար:
Շիրակի մարզի խոշորացման ենթակա համայնքների ղեկավարները, մինչդեռ, դժգոհում են՝ «ժողովուրդը տեղեկացված չէ, իրենց օգուտի և վնասի մասին ոչինչ չգիտեն»:
Գյումրիի գլխավոր շուկայի առևտրականներն այսօր վաղ առավոտից անակնկալի էին եկել. աշխատանքի գալիս տեսել էին, որ շուկայի երկու մուտքերն են փակվել են բետոնե արգելապատնեշներով:
«Շիրակ տուր» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն առաջարկում է Գյումրին հայտարարել «չչրթող քաղաք»:
Բասենցիները մտավախություն ունեն, որ խոշորացումը գյուղերի մեջ կռիվ կգցի:
Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում այսօր բացվեց խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:
Ամերիկահայ բարերարների ֆինանսավորմամբ հիմնադրված «Արդա» բարեգործական հիմնադրամը ավարտում է բնակարանների կառուցումը:
Բեռնել ավելին