Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը այս պահին հասնում է 60 սմ-ի։
«Ռուսական ռազմաբազայի առկայությունը շատ թույլ է ազդում քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա»,- ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների արագությունն անգամ մասնագետներին է զարմացնում:
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժները Գյումրիից և Շիրակամուտ՝ նախկին Նալբանդ գյուղից:
Երկրաշարժից 25 տարի է անց Գյումրիում դեռ կան հազարավոր տնակներ, կիսաքանդ շինություններ և 88 վթարային շենքեր, որոնց մեծ մասը բնակեցված է:
Այսօր պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին կանգառը Գյումրիում էր, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցեց Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչում, պատմում է ոստիկանությունում դաժան բռնությունների ենթարկվելու մասին։
Կրթության նախարար Արմեն Աշոտյանը այսօր Գյումրիում էր՝ լսելու, թե ինչու են ուսանողներն ու դասախոսները դեմ Գյումրիի երեք բուհերի միավորմանը, և նրանց փաստարկները լսելուց հետո հայտարարեց, որ «հավաքական կարծիքին դեմ որոշում չի կայացնի»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին սպասվող այցին ընդառաջ Գյումրիում մի շարք փողոցների հիմնանորոգում է սկսվել:
Կապս գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, գյուղացիները մեծ դժվարությամբ են հոգում իրենց ապրուստը, ապավինում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց ընտանիքի անդամների ուղարկած գումարներով:
Դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 25-րդ տարելիցի օրը, Գյումրիում տնակում ապրող բազմազավակ անապահով մի ընտանիք կունենա իր բնակարանը:
«Ազատության» թղթակցի հետ զրույցներում գյումրեցիները պատմում են, թե ինչպես են նախապատրաստվող մոտեցող ձմռանը:
ԵՄ-ի ֆինանսավորմամբ էլեկտրոնային համակարգի է անցնում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել էր քաղաքի կենտրոնական փողոցում առևտուր անող մարդկանց, ում առավոտյան իրավապահներն արգելել էին աշխատել:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ դադարեցվել է քաղաքում ամենաեկամտաբերը համարվող թիվ 20 երթուղու շահագործումը:
Հեռուստաընկերությունը համարում է, որ զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից։
Սամվել Բալասանյանն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը՝ հաշվետվություն ներկայացնելով կատարած աշխատանքների մասին։
Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ (որոնց անդամները նաև ՌԴ քաղաքացիներ են), ծանուցումներ են ստացել 10-օրյա ժամկետում բնակարաններն ազատելու մասին:
Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում եվրոպացի մասնագետները Հայաստանի շուկայում ապրանքների որակի ուսումնասիրություն են անցկացրել և հայտնաբերված թերացումների մասին տեղեկատվությունը ներկայացրել ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի նախագահի և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի մասնակցությամբ:
Բեռնել ավելին