Երևանում Բելառուսի դեսպանի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը հնարավոր է դարձել միայն դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ:
Հայաստանի կառավարությունը մտադիր է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել:
Պաշտոնը ստանձնելուց 9 տարի անց նախագահ Սերժ Սարգսյանը վերստին խոսում է բարեփոխումներից՝ այս անգամ խոստանալով արմատական փոփոխություններ և որ դրանք զգալի կլինեն յուրաքանչյուրի համար:
Իրավապաշտպանները սուր են հակադարձում նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ ընդգծելով՝ Հայաստանում մարդու իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլև իշխող Հանրապետականը փորձում է ստրկացնել մարդկանց:
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի խոսքով, իրենց գաղափարախոսությունը տարբերվում է վերջին 25 տարիներին գործող ուժերի գաղափարախոսությունից:
Դաշնակցական նախարարն այսօր նաև հայտարարեց, որ նոր խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, չի կարող «ցանկացած որոշում անցկացնել», քանի որ դրա համար անըհրաժեշտ է «սահմանադրական մեծամասնություն»:
2016 թվականին Վրաստանում 12 անգամ շատ ներդրում է կատարվել, քան Հայաստանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո աճել է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլև հայ-ռուսական առևտուրը
Վարչապետը քվեարկեց Ազգային ժողովի ընտրություններում:
«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախորդ տարիների ռազմավարությունը չաշխատեց, «Բաքուն չկարողացավ անգամ մարտավարական առավելություն ստանալ սահմանին, չկարողացավ հաջողության հասնել նաև բանակցություններում»:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին, ընգծելով, որ դա խախտել է հավասարակշռությունը:
Բեռնել ավելին