Այսօր զենքի կիրառմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության Արտաշատի նախընտրական շտաբի առջև, որին մասնակցել է ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի վարորդի որդին:
Վիգեն Սարգսյանը միայն երկու օր անց է արձագանքում աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ նավթամթերքի պատճառով:
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն անընդունելի են համարում նախագահ Սերժ Սարգսյանի և Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մոտեցումները՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վերաբերյալ:
Իշխող կուսակցությունը խոստանում է իր ընտրարշավը անցկացնել բացառապես օրենքով սահմանված կարգով:
Եվրախորհրդարանի պատգամավոր, ԼՂ-ում դիտորդական առաքելություն իրականացրած խմբի ղեկավար, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելին չի մտահոգում Բաքվի նման պահվածքը: «Ես իմ հաջորդ արձակուրդը չեմ պլանավորում Արդբեջանում անցկացնել»,- օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
«Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե», - «Ազատության» հետ զրույցում ԼՂ սահմանադրական հանրաքվեն այսպես գնահատեց Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանը
Այսօր կեսօրին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց հանրաքվեի նախնական արդյունքները:
Ըստ նախնական արդյունքների՝ ներկայացված նախագծի օգտին է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 87․6 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գնահատմամբ,2016 թվականի ապրիլին հակամարտության սրացումից հետո ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել:
Այսօր Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվե է անցկացվում:
«Ազատությանը» հարցազրույց է տվել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Ազատությունը» զրուցել է ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Շուրջ մեկ շաբաթ Բաքվի մեկուսարաններից մեկում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել հանդիպել ընտանիքի վարձած փաստաբանի և «Կարմիր խաչ»-ի ներկայացուցչի հետ: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) պատգամավոր Քսենյա Սվետլովան:
2008-2016թթ․ պետական պարտքը տարեկան աճել է մոտ կես միլիարդ դոլարով
Բեռնել ավելին