Աֆրիկյանների տան բակում հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի կոմիտասյան բացառիկ համերգին հաջորդեցին ոստիկանների գործողությունները շենքի պահպանության համար պայքարող ակտիվիստների նկատմամբ։ Նրանք ուժի կիրառմամբ հեռացրեցին ակտիվիստներին թիթեղյա պատնեշից։