Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը


Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան քվեարկում է նախագահական ընտրություններում, Կվեկվե, 30-ը հուլիսի, 2018թ․
Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան քվեարկում է նախագահական ընտրություններում, Կվեկվե, 30-ը հուլիսի, 2018թ․

Զիմբաբվեի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Ընդդիմության թեկնածուն՝ Նելսոն Չամիզան, հավաքել է 47 տոկոս:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, և պահանջում է վերանայել քվեարկության արդյունքները:

Ավելի վաղ Զիմբաբվեում նաև խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքներով հաղթանակ է տարել Մնանգագվայի գլխավորած իշխող կուսակցությունը:

Ընտրություններն ուղեկցվել են զինվորականների հետ բախումներով, սպանվել է վեց մարդ, ավելի քան տասը վնասվածքներ են ստացել:

Սրանք առանց Ռոբերտ Մուգաբեի մասնակցության առաջին ընտրություններն են : Զիմբաբվեի նախկին առաջնորդը երկիրը անընդմեջ ղեկավարել է շուրջ 40 տարի: Անցյալ տարի, սակայն, ճնշումների արդյունքում նա հրաժարական է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG