Մատչելիության հղումներ

Իտալիայում համընդհանուր գործադուլ և զանգվածային ցույցեր՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի


Ի պաշտպանություն Գազայի ժողովրդի ակցիա Իտալիայում, արխիվ
Ի պաշտպանություն Գազայի ժողովրդի ակցիա Իտալիայում, արխիվ

Իտալիայում հազարավոր աշխատողներ և ուսանողներ են միացել համընդհանուր գործադուլին ու զանգվածային ցույցերին՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի:

Իտալիայի մի խումբ արհմիությունների կազմակերպած 24-ժամյա գործադուլի հետևանքով խափանումներ են առաջացել երկրով մեկ, այդ թվում՝ Հռոմում և Միլանում երկաթուղու, հանրային տրանսպորտի աշխատանքներում։ Աշխատողների նստացույցերի, բողոքի ակցիաների պատճառով բեռնափոխադրումները դանդաղել կամ մասամբ արգելափակվել են երկրի գլխավոր նավահանգիստներում՝ Ջենովայում և Լիվորնոյում։

Հռոմի կենտրոնական կայարանի դիմաց ավելի քան 20 հազար մարդ է հավաքվել՝ բողոքելով ընդդեմ Գազայում շարունակվող հումանիտար ճգնաժամի: Ցույցերի մասնակիցները դատապարտում են ինչպես Իսրայելի գործողությունները, այնպես էլ «իտալական և Եվրամիության կառավարությունների անգործությունը»։

«Եթե մենք չարգելափակենք Իսրայելի գործողությունները, եթե չարգելափակենք առևտուրը, զենքի բաշխումը և Իսրայելի հետ կապված ամեն ինչ, երբեք ոչնչի չենք հասնի», - հայտարարել է CUB արհմիության առաջնորդներից Վալտեր Մոնտանյոլին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG