Մատչելիության հղումներ

Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել


Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամի, արխիվ
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամի, արխիվ

Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, երկրի ռազմական գերատեսչությունը ներկայացրել է նոր սերնդի միջմայրցամաքային հրթիռ, որի առանձնահատկությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

«Ինչպես և խոստացել ենք մեր հարգելի ժողովրդին, մենք ոչ մի ջանք չենք խնայի մեր երկրի հրիթիեռային հնարավորությունները հզորացնելու համար, և ամեն օր մեծացնելու ենք մեր հրթիռային ներուժը», - երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին:

Վաշինգտոնը բազմիցս քննադատել է Թեհրանին հրթիռային ծրագիրը զարգացնելու համար: Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշում է կայացրել, որոնք ավելի վաղ սահմանվել էին բալիստիկ հրթիռների արտադրության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG