Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԳՇ պետը Բելառուս է մեկնել


Աշխատանքային այցով Բելառուս է մեկնել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը։ Այցի օրակարգի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում մանրամասներ չեն հաղորդվում։

Բելառուսն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում։ Մինսկը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից, վաճառելով այդ թվում՝ «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։


XS
SM
MD
LG