Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը Մինսկում հանդիպել է Բելառուսի ռազմաարդյունաբերական կոմիտեի ղեկավարի հետ


«Պոլոնեզ» հրթիռային համակարգ Բելառուսում, արխիվ
«Պոլոնեզ» հրթիռային համակարգ Բելառուսում, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովն օգոստոսի 23-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ռոման Գոլովչենկոյի հետ։ Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Սադիկովն ու Գոլովչենկոն քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ապա ծանոթացել բելառուսական արտադրության ռազմատեխնիկային:

Վերջին շրջանում Բաքուն մեծացրել է Բելառուսից գնվող սպառազինության ծավալները:

Ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերից մեկը՝ «Պոլոնեզ»-ը, Բաքուն ձեռք է բերել հենց Բելառուսից:

Ադրբեջանա-բելառուսական ռազմական այդ գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգ մատակարարեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG