Մատչելիության հղումներ

Պետական պատիվներով հրաժեշտ Ջորջ Բուշ ավագին


ԱՄՆ - Նախկին նախագահ Ջորջ Բուշը կրտսերը տիկնոջ՝ Լաուրայի հետ հարգանքի տուրք է մատուցում հորը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին, Կապիտոլիում, Վաշինգտոն, 3-ը դեկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ - Նախկին նախագահ Ջորջ Բուշը կրտսերը տիկնոջ՝ Լաուրայի հետ հարգանքի տուրք է մատուցում հորը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին, Կապիտոլիում, Վաշինգտոն, 3-ը դեկտեմբերի, 2018թ.

ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի դին փոխադրել են մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ Կապիտոլիումում նախատեսված է պետական պատիվներով հրաժեշտի արարողությունը:

Բուշը մահացել է 94 տարեկանում նոյեմբերի 30-ին Տեքսաս նահանգում:

Դին տեղադրել են ԱՄՆ մայրաքաղաքի Կոնգրեսի համալիրի մաս կազմող գմբեթաձև Ազգային տաճարում, որտեղ հրաժեշտի արարողությանը կմասնակցեն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին նախագահներ և օտարերկացի պետական գործիչներ:

Արարողության ընթացքում ելույթ կունենա Բուշի որդին՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: Դոնալդ Թրամփը, ով հրապարակավ քննադատել է Ջորջ Բուշ ավագին, ներկա կլինի հրաժեշտի արարողությանը, սակայն ելույթ չի ունենա:

Հրաժեշտի արարողությունից հետո Բուշի դին կտեղափոխեն Տեքսաս նահանգ՝ Հյուսթոն, որտեղ կհուղարկավորեն կնոջ՝ Բարբարայի և 1953 թվականին 4 տարեկանում արյան քաղցկեղից մահացած դստեր՝ Ռոբինի շիրիմների կողքին:

Ջորջ Բուշ ավագը նախագահել է 1989-1993 թվականներին, 1981-89 թվականներին Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:

Նա որպես մարտական օդաչու մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին: 1970-ականներին գլխավորել է Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Վերջին տարիներին Ջորջ Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG