Կատալոնիայում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու անջատական ակտիվիստների միջև: Կրքերը բորբոքվել են, երբ Իսպանիայի կառավարությունը, ի նշան երկխոսության, որոշել է ամենշաբաթյա նիստը Մադրիդից Բարսելոնա տեղափոխել:
Զայրացած ակտիվիստները ճանապարհներ են փակել, քարեր ու շշեր նետել նիստը հսկող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները հակադարձել են մահակներով, առնվազն ութ մարդ ձերբակալվել է:
Անցած տարի 7,5 միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիան քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Մադրիդը ապօրինի է որակում այդ հանրաքվեն, և անկախության փոխարեն խոստանում առավել ընդարձակ լիազորություններ տալ տեղական իշխանություններին: