Մատչելիության հղումներ

Պուտին. Միացյալ Նահանգները ապակայունացնում է Բալկանները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ապակայունացնում է Բալկանները՝ «տարածաշրջանում պարտադրելով իր գերիշխանությունը»:

Պուտինը նման հայտարարություն է արել սերբական Vecernje Novosti և Politika պարբերականների հետ զրույցում:

Նախատեսվում է, որ այս շաբաթվա վերջին Ռուսաստանի նախագահը այցելելու է Սերբիա: Պուտինը նաև խոսել է Ռուսաստանի ու Սերբիայի միջև պատմական սերտ հարաբերությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG