Իրանը տոնում է մահմեդական հեղափոխության 40-ամյակը: 1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլա Ռուհոլլահ Խոմեինին 14 տարի վտարանդի գործչի կարգավիճակում Ֆրանսիայում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք և դարձել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:
Շահը գահընկեց է արվել, և Իրանում 2 հազար 500 տարի տևած միապետությունն ավարտվել է:
Տոնակատարությունները կտևեն 10 օր: Իրանում դրանք անվանում են «լուսաբացի տասնօրյակ»:
1979 թվականի փետրվարի 11-ին շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի կառավաությունը տապալվել է, և իշխանությունը ստանձնել են կարծ դիրքորոշման կողմնակից շիա մահմեդական առաջնորդները:
Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհմանում՝ իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեինիի դամբարանի մոտ:
Իրանում քաղաքական մեծ ազդեցություն ունեցող Փորձագետների խորհրդի նախագահ, այաթոլա Ահմադ Ջանաթին իր ելույթում դատապարտել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու աջակիցներին:
«Անիծվեն նրանք, ովքեր կարծում են, թե մենք չենք կարող առանց ամերիկյան օգնության կառավարել մեր երկիրը, Ամերիկան անկում է ապրում, մենք չպետք է վախենանք Ամերիկայից», - հայտարարել է Ջանաթին: