Հյուսիսային Մակեդոնիայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ:
Գործող նախագահ Գյորգե Իվանովը չի կարող մասնակցել այս ընտրություններին, քանի որ երկու անգամ արդեն պաշտոնավարել է:
Հյուսիսային Մակեդոնիայում նախագահն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ:
Եթե այսօր թեկնածուներից և ոչ մեկը չհավաքի հաղթանակի համար անհրաժեշտ քվեների 50 տոկոսից ավելին, ապա մայիսի 5-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որում պայքարը կշարունակեն առավել քվեներ վաստակած երկու թեկնածուները:
Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի 1 միլիոն 800 հազար ընտրողների առնվազն 40 տոկոսը: