Ամերիկային մոտեցող «Դորիան» անվամբ մրրիկը ստիպել է նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել արտասահմանյան ուղևորությունը:
«Կարծես թե, սա աներևակայելի հրեշ է», - Թվիթերում տեղադրած տեսաուղերձում նշել է Թրամփը:
Մրրիկի հիմնական թիրախը կարող է դառնալ Ֆլորիդայի նահանգը: Փրկարար ծառայությունները, ոստիկանները և այլ կառույցներ արտակարգ միջոցներ են ձեռնարկում «Դորիանից» պաշտպանվելու համար:
Ենթադրվում է, որ «Դորիանը» սեպտեմբերի 1-ին կհասնի ԱՄՆ-ի ատլանտյան ափ:
Թրամփը պետք է մեկներ Լեհաստան, որտեղ նախատեսված են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա Լեհաստան է գործուղել փոխնախագահ Մայք Փենսին: