Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը կարող են շարունակել բանտարկյալների փոխանակումը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Սոչի, 12 սեպտեմբերի, 2019թ.
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Սոչի, 12 սեպտեմբերի, 2019թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ չի կարելի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների նոր փոխանակում: Սեպտեմբերի 7-ին երկու երկրները փոխանակել են 70 բանտարկյալներ:

«Դա կպահանջի նոր քննարկումներ և, իհարկե, ժամանակ և աշխատանք»,- նշել է Պեսկովը և ավելացրել.- «Հնարավոր չէ ապրիորի մերժել նման տարբերակը, նման գործընթացի նպատակահարմարությունը»:

Պեսկովի այդ մեկնաբանությանը նախորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Կիևը հիմա կազմում է Ռուսաստանի բանտերում պահվող ուկրաինացիների նոր ցուցակ և ցանկանում է շարունակել բանտարկյալների փոխանակման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG