«Զանգեզուրի միջանցքը կարող է կարևոր դեր խաղալ Միջին միջանցքում, և վերջին հինգ տարիների ընթացքում մենք առաջ ենք մղում այս օրակարգը»,- Բաքվում ընթացող տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
«Զանգեզուրի միջանցքը մենք չենք դիտարկում որպես առկա երթուղիների այլընտրանք։ Մենք վստահ ենք, որ սա կդառնա կենսականորեն կարևոր երթուղի, օրինակ, երբ եղանակային պայմանները խոչընդոտեն այլ երթուղիներով բեռնափոխադրումները»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նկատի ունենալով Հայաստանով անցնող երթուղին։
Նախարար Նաբիևը շեշտել է՝ այս տարվա օգոստոսին «միջանցքը հաստատվել է միջազգային հարթակում»։