Մատչելիության հղումներ

Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ ավտոբուսային երթուղիներ են գործարկվել


Ադրբեջանցի զինվորները Շուշիի մատույցներում, նոյեմբեր, 2020թ․
Ադրբեջանցի զինվորները Շուշիի մատույցներում, նոյեմբեր, 2020թ․

Ադրբեջանի կառավարությունը գործարկել է Բաքու-Աղդամ, Բաքու- Շուշի երթուղիները, հաղորդվում է, որ այսօր առաջին ուղևորատար ավտոբուսները ժամանել են այդ շրջաններ։

«Այստեղ ժամանած քաղաքացիները Շուշիում կտեղաշարժվեն կոնկրետ երթուղով՝ արգելոցի և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ։ Այսօր ժամանածների թվում կան բնիկ շուշեցիներ։ Սա մեծ վերադարձի խորհրդանիշ է», - հայտարարել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը։

Ավելի վաղ հաղորդվել էր Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումների գործարկման պանների մասին։ Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի պետական գործակալությունը հայտնել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։ Չվացուցակն այնպես է կազմվելու, որ յուրաքանչյուր քաղաքացի տարին մեկ անգամ կարողանա մեկնել Շուշի և Աղդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG