Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, թեպետ քննիչը դատարան երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Սպարտակ Ղուկասյանը երեկ առավոտյան է ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար:
Նույն օրը հրավիրած ասուլիսի ժամանակ Վարդան Ղուկասյանը պնդեց, որ քրեական վարույթի մասին նոր են իմացել, չգիտի՝ քննիչները ումից ինչ շորթելու համար են կասկածում որդուն: