Մատչելիության հղումներ

«Թրամփի ուղիով» գործելու է մաքսային ծառայությունը». ՊԵԿ նախագահ


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան, արխիվ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան, արխիվ

«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այո, մաքսային ծառայությունը էդտեղ գործելու է», - խորհրդարանում այսօր հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք մաքսային համակարգը գործելու է այս ուղիով և ինչ կարգով:

«Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում», - ասաց Հակոբյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG