Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:45 9.3.2022

Միացյալ Նահանգները մերժում է Լեհաստանի խորհրդային արտադրության մարտական օդանավերն Ուկրաինային փոխանցելու և դրանց փոխարեն Լեհաստանին ամերիկյան մարտական օդանավեր տրամադրելու գաղափարը:

Դրանով լեհերը պետք է իրենց ունեցած MiG-29 տեսակի կործանիչներն ուղարկեին Գերմանիա՝ Ռամշտայնում գտնվող ամերիկյան ռազմակայան, և հետագայում դրանք պետք է համալրեին Ուկրաինայի օդուժը:

Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, թե «Վարշավայի այդ առաջարկն անակնկալ էր Վաշինգտոնի համար»: Պենտագոնի ներկայացուցիչները նշել են, որ պատերազմի գոտում ՆԱՏՕ-ի օդուժի միջամտությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ամբողջ դաշինքի համար:

15:34 9.3.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան Անթալիայում միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում նախատեսված հանդիպման ընթացքում կպայմանավորվեն հրադադար հաստատելու շուրջ: Այդ մասին հայտնել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը քննադատել և անբավարար է որակել միջազգային հանրության արձագանքը ռուս-ուկրաինական առճակատմանը:

16:04 9.3.2022
Սումիի շրջանում հրետակոծված բնակելի թաղամասի ավերակներից փրկարարները դուրս են բերում տուժածներին
please wait

No media source currently available

0:00 0:00:38 0:00

16:53 9.3.2022
«Հանուն խաղաղության». Կիևի սիմֆոնիկ նվագախումբը համերգ է տվել Մայդանում
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

17:34 9.3.2022

Եվրոպական միությունը համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները, որոնք սահմանվում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու համար:

Բելառուսի երեք խոշոր բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից, սահմանափակումներ կգործեն Կենտրոնական բանկի վերաբերյալ, կարգելվի կանխիկով եվրո փոխադրել Բելառուս և կսահմանափակվեն բանկային ավանդները:

SWIFT-ից կանջատվեն Белагропромбанк-ը, «Дабрабыт» բանկը և Բելառուսի զարգացման բանկը:

17:36 9.3.2022
Ռումինական հյուրանոցն ապաստան է դարձել շուրջ 3000 ուկրաինացի փախստականի համար
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

21:26 9.3.2022

Բրիտանիայում քննարկում են Ուկրաինա հակաօդային պաշտպանության բրիտանական համակարգեր տրամադրելու հնարավորությունը:

Խոսքը Thales ընկերության արտադրած Starstreak շարժական հակաօդային հրթիռի մասին է, որը փոխադրելու, սպասարկելու և արձակելու համար ընդամենը մեկ զինծառայող է պետք:

21:40 9.3.2022

08:59 10.3.2022

Աբխազիայի ինքնահռչակ «հանրապետությունը» Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» հետ «դիվանագիտական կապեր» է հաստատել:

Աբխազիայի «արտաքին գործերի նախարարությունը» հայտնել է, որ մարտի 9-ին Աբխազիան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումները դիվանագիտական կապեր հաստատելու մասին նոտաներ են փոխանակել:

Աբխազիայի «նախագահ» Ասլան Բժանիան ավելի վաղ ստորագրել է երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու հրամանագրեր:

09:02 10.3.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են նաև զորակոչիկներ, որոնց թվում կան գերեվարվածներ:

«Դժբախտաբար, մենք պարզել ենք, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են զորակոչիկներ: Փաստորեն գրեթե բոլորն արդեն հեռացվել են Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նրա հավաստիացմամբ, նախարարությունն ամեն ինչ անում է զորակոչիկներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը կանխելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր զինվորական դատախազությունից պահանջել է հետաքննել զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու փաստերը և պատժել մեղավորներին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG