- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արգելել է կանխիկ դոլարի տրամադրումը Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ այդ երկրի սկսած պատերազմին ի պատասխան։ Որոշումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և նրա չափահաս երեխաների` Նիկոլայ և Լիզա Պեսկովների նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի, ՎՏԲ բանկի խորհրդի տասը անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման և ընդլայնման մասին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պաշտոնական Կիևի համաձայն` ռուսական զինուժը հրետակոծության է ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքի մզկիթը, որտեղ 80 խաղաղ բնակիչ էր պատսպարված, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ։ Թե երբ է տեղի ունեցել հրետակոծությունը, Ուկրաինայի արտգործնախարարությունը չի նշում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Ֆեյսը (Իվան Դրեմին) լքել է Ռուսաստանը։ Ինստագրամում նրա գրառման համաձայն՝ որոշել է այլևս չվերադառնալ Ռուսաստան, երբեք համերգներ չտալ այդ երկրում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պաշտոնական Մոսկվան նախազգուշացնում է՝ կարող են թիրախավորել արևմտյան ռազմական տեխնիկայի առաքումները Ուկրաինա: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Մոսկվան արդեն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը թիրախավորելու մտադրության մասին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել օգնել Մելիտոպոլի քաղաքապետի ազատ արձակմանը, որն ըստ պաշտոնական Կիևի` առևանգվել է ռուսական զորքերի կողմից:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ԵՄ երկու խոշորագույն երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կրկին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել նրան Ուկրաինայում հրադադար հաստատել։
Կրեմլի հաղորդագրության համաձայն` Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ կիսվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին իր տեսլականով։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրվա տեսաելույթում ասել է, որ ռուսական բանակը ծանր կորուստներ է կրում Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Ռուսական զորքերի կորուստներն ահռելի են։ Օկուպանտների կորուստները 17-րդ օրվա դրությամբ այնքան են, որ արդեն համոզված կարելի է ասել՝ սա ամենամեծ հարվածն է ռուսական բանակին տասնամյակների ընթացքում»,- ասել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության երկրները նոր պատժամիջոցներ են ծրագրում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին Ելիսեյան պալատը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցներից հետո: