Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:44 18.3.2022
Խոշոր հրդեհ՝ Խարկովի շուկայում
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

12:58 18.3.2022

Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են երկրի հարավային օդային տարածքով քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը։

Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա:

13:00 18.3.2022
Կիևի պահեստներից մեկի հրթիռակոծության հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի ԱԻՆ-ը
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

13:52 18.3.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, հերթական անգամ քննադատելով Կրեմլի ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» և «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։

14:40 18.3.2022

Մոսկվան կրկին սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար ռազմական բեռները։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք և որը մեր կարծիքով զենք է, կդառնա օրինական թիրախ։ Սա միանգամայն հասկանալի է», - RT հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը։

Սերգեյ Լավրովը մասնավորապես զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Ուկրաինային С-300 (S-300) հրթիռային համալիրների մատակարարման հետ կապված։

15:11 18.3.2022

Վրաստանի իշխող կուսակցությունը մերժել է ընդդիմության առաջարկը՝ երկրի խորհրդարանին ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձ կազմակերպելու հարցով։

«Սա անհեթեթություն է, երբ վրացական ընդդիմության մի մասը հանդես է գալիս ուկրաինական իշխանության անունից և ասում, թե ով ինչ է ցանկանում, ով է ցանկանում ուղերձով հանդես գալ, ով՝ ոչ։ Նրանք նույնիսկ չեն հարցրել Ուկրաինայի իշխանություններին։ Չէ՞ որ այդ ամենը ցույց է տալիս նրանց իրական նպատակը՝ հիստերիա բարձրացնել», - հայտարարել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Շալվա Պապուաշվիլին։

15:12 18.3.2022
Կիևի բնակելի տների ավերածությունները ռուսական հարվածներից հետո
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

16:17 18.3.2022

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև։

Զրույցի բովանդակության մասին առայժմ մանրամասներ հայտնում է ռուսական կողմը։

Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն Օլաֆ Շոլցի հետ զրույցում պնդել է, թե ուկրաինական կողմը «միտումնավոր ձգձգում է բանակցությունները՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ»։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախագահ Պուտինը ուկրաինական կողմին ռազմական հանցագործության մեջ է մեղադրել Դոնեցկի վերջին հրետակոծության պատճառով և հայտարարել է, որ «ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար»։

Օլաֆ Շոլցը, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել կրակը, նպաստել հումանիտար իրավիճակի բարելավմանը և ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներ գտնել։

16:18 18.3.2022

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը գերազանցում է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։

«Խոսքը հիմնականում կանանց և երեխաների մասին է»,- հայտարարել է Լեհաստանի պետական սահմանային ծառայությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայից փախստականների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 3 միլիոն է։

16:41 18.3.2022
Դոնեցկում արկն ընկել է բնակելի շենքի վրա, առնվազն չորս մարդ զոհվել է
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG