Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:00 28.3.2022

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ռուսաստանի ներխուժման հետևանքով երկրում զոհվել է 143 երեխա, վիրավորվել՝ 216-ը

Ամենից շատ տուժածները Կիևի մարզում են, Խարկովի և Դոնեցկի մարզերում։

17:59 28.3.2022
Հրշեջները մարել են Լուցկի մոտակայքում հրետակոծության հետևանքով բռնկված հրդեհը
please wait

No media source currently available

0:00 0:00:26 0:00

18:03 28.3.2022
Ռուսական տանկերը՝ պոնտոնային կամրջի վրա. ՌԴ ՊՆ-ի տեսանյութը
please wait

No media source currently available

0:00 0:00:53 0:00

18:09 28.3.2022

«Մեծ յոթնյակի» երկրները հրաժարվում են ռուսական գազի համար վճարել ռուբլով։ G7-ի բոլոր նախարարները համակարծիք են՝ դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է։

«Ռուբլով վճարումներն անընդունելի են, մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չենթարկվել Պուտինի այդ պահանջին»,- հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

18:10 28.3.2022

Գարեջուր արտադրող Heineken և Carlsberg ընկերությունները լքում են Ռուսաստանը՝ միանալով Մոսկվայից արտասահմանյան բիզնեսի արտագաղթին։

Անցած շաբաթներին այդ երկու ընկերությունները դադարեցրել էին իրենց ապրանքանիշերի՝ Heineken-ի և Carlsberg-ի վաճառքն ու արտադրությունը Ռուսաստանում, հրաժարվել նոր ներդրումներից և արտահանումից։

18:11 28.3.2022
Ուսուցիչներն ու ծնողները մաքրում են Խարկովի հրթիռակոծված դպրոցի փլատակները
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

11:42 29.3.2022

Այսօր Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։

Սպասվում է, որ կողմերը կբանակցեն հումանիտար հարցերի շուրջ և կփորձեն պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։

11:46 29.3.2022

Մարիուպոլի պաշարման 27 օրերի ընթացքում զոհվել է 5 հազար բնակիչ, այդ թվում՝ 210 երեխա, հաղորդում է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

Միայն մարտի 16-ին Դրամատիկական թատրոնի ռմբակոծության ժամանակ զոհվել է մոտ 300 մարդ, ովքեր թաքնվել էին նկուղում։

Մարիուպոլում մնում է մոտ 170 հազար բնակիչ․ 140 հազարին հաջողվել է լքել քաղաքը մինչև պաշարումը, ևս 150 հազարին հաջողվել է տարհանել շրջափակված քաղաքից։

Քաղաքի շենքերի 90 տոկոսը վնասված են, 7 հիվանդանոցներից 3-ն ամբողջությամբ ավերվել են, մնացածը մեծ վնաս են կրել։

11:49 29.3.2022

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով։

Տոկիոյի որոշմամբ՝ ապրիլի 5-ից արգելվում է ճապոնական շքեղ ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան։ Բացի այդ, կարգելվի ճապոնական արվեստի, ոսկերչական իրերի, ծխախոտի և կոսմետիկայի, մորթու մատակարարումը։

11:54 29.3.2022

ՄԱԿ-ն առաջարկում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի շտապ պայմանավորվածություն ձեռք բերվի մարդասիրական զինադադարի շուրջ։ Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հումանիտար զինադադարը հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության տեղաշարժի անվտանգությունը։ «Դա կփրկի կյանքեր, կկանխի տառապանքները և կպաշտպանի Ուկրաինայի խաղաղ բնակչությանը», - նշել է Գուտերեշը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG