Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

19:09 6.4.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ավերիչ պատերազմը: Նա ասել է, որ Գերմանիան ամեն կերպ սատարելու է Ուկրաինային:

19:10 6.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է պատերազմի հանցագործությունների համար:

Նախօրեին ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Բուչայում տեղի ունեցածը ոչ թե մի առանձին զինված ջոկատի արարք է, այլ պատերազմի հանցագործություններ իրականացնելու Ռուսաստանի բանակի հստակ գործելակերպի վկայություն:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին էլ չի բացառել, որ առաջիկայում ի հայտ կգան նոր սարսափելի տեղեկություններ:

20:32 6.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ:

Ցուցակում Սբերբանկ և Ալֆա-Բանկ դրամատներն են, նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրեր Եկատերինա Տիխոնովան և Մարինա Վորոնցովան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը, վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կանայք և չափահաս երեխաները:

Նախագահ Պուտինը մինչ այդ երբևէ ուղիղ չի հաստատել, որ Տիխոնովան և Վորոնցովան իր երեխաներն են:

22:32 6.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ռուսաստանի հետ բանակցելու առանձնապես մեծ ցանկություն չունի, սակայն արդյունքի հասնելու համար պարտավոր է բանակցել:

«Բոլոր դեպքերում մենք պետք է բանակցային գործընթակում օգտագործենք նույնիսկ ամենափոքր հնարավորությունները»,- ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, միջնորդական առաքելությունն իրականացնում են մի քանի պետություններ, այդ թվում` Թուրքիան:

23:27 6.4.2022

Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը երկար ժամանակ է գտնվում պատժամիջոցների տակ և արդեն հարմարվել է այդ վիճակին: Այդ մասին նա ասել է LCI ֆրանսիական հեռուստակայանի թղթակցին:

Հարցազրույցում նա խոսել է այն կորուստների մասին, որոնք Ռուսաստանը կարող է կրել, եթե արևմտյան երկրները հրաժարվեն Ռուսաստանում արդյունահանված բնական գազից:

«Կյանքը շարունակվում է` չնայած սանկցիաներին: Մենք կարող ենք գազ արտահանել ուրիշ երկրներ: Աշխարհն Արևմուտքից ընդարձակ է, գազի կարիք կա ամբողջ աշխարհում»,- ասել է Պեսկովը:

10:45 7.4.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները շուտով Ուկրաինային կտրամադրեն «10 հակատանկային համակարգ յուրաքանչյուր ռուսական տանկի համար»։

Բլինքենն ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն ինքը չի տեսնում «ոչ մի պոտենցիալ սցենար», որում Կիևը չհաղթի։ Պետքարտուղարի խոսքով՝ անկախ նրանից, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները և որքան կտևի զինված հակամարտությունը Ուկրաինայում, Կիևն այնուամենայնիվ կհաղթի:

13:07 7.4.2022
Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել են ԱԹՍ-ի կադրեր, որտեղ երևում են Չեռնոբիլի ատոմակայանի մոտ փորված խրամատները
please wait

No media source currently available

0:00 0:00:40 0:00

13:47 7.4.2022

Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Պետդումայում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։

«Ռուսաստանի դեմ ամենաիսկական տնտեսական պատերազմ է սանձազերծվել։ Եվ ձեզ հետ մեր կառուցողական փոխգործողությունից է կախված, թե որքան արագ մենք կարող ենք ադապտացնել տնտեսությունը նոր իրողություններին ու վերադարձնել այն առաջընթաց զարգացման», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Միշուստինը Ռուսաստանի խորհրդարանում։

13:51 7.4.2022
Պառկած բողոքի ակցիա Թբիլիսիի խորհրդարանի, մոմավառություն՝ Ուկրաինայի դեսպանատան առջև
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

15:30 7.4.2022

Բրյուսելում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին հրավիրվել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մինչ հանդիպման մեկնարկը նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ զենք է խնդրում Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։

«Իմ օրակարգը շատ պարզ է՝ զենք, զենք և նորից զենք։ Մենք գիտեք ինչպես պայքարել, մենք գիտենք ինչպես հաղթել, բայց առանց Ուկրաինայի խնդրած զենքի կանոնավոր և բավարար մատակարարումների այդ հաղթանակը կուղեկցվի բազմաթիվ զոհերով», - ասել է Դմիտրի Կուլբան։

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկնել է հայտնի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց զորք չի ուղարկի Ուկրաինա։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG