- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ռուսներին էներգակիրների հարցն օգտագործել սահմանված պատժամիջոցներից խուսափելու նպատակով:
Այդ մասին Բայդենը հայտարարել է Սպիտակ տանը Ուկրաինայի հարցին նվիրված ելույթում: Նա մեկնաբանել է, մասնավորապես, Բուլղարիա և Լեհաստան գազի մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի որոշումը:
«Նման գործողություններն ապացուցում են, որ էներգակիրները ոչ միայն հումք են, ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է ուրիշներին, այլև զենք, որը Մոսկվան կիրառում է իր ագրեսիային ընդդիմացողների նկատմամբ: Ես հստակ փաստում եմ՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանին նավթն ու գազն օգտագործել իր ագրեսիայի հետևանքներից խուսափելու համար: Մենք աշխատում ենք այլ երկրների՝ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Քաթարի և մյուսների հետ, որ էներգետիկ պահանջարկի հարցում օգնենք Ռուսաստանի կողմից շանտաժի ենթարկվող մեր եվրոպացի գործընկերներին»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
-
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը խոսել է Ուկրաինայի պատերազմի մասին: Նա հայտնել է, որ Կոնգրես է ուղարկում Ուկրաինային սատարելու համար ևս 33 միլիարդ դոլար հատկացնելու հայտ:
Բայդենի խոսքով, Ռուսաստանն ագրեսոր է, որին հարկ է կանգնեցնել, նույնիսկ եթե դա կպահանջի մեծ գումարներ և մեծ ջանքեր:
«Եթե թույլ տալ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայում, դա միայն կմեծացնի ագրեսորի ախորժակը»,- ասել է նախագահ Բայդենը:
Նա վերստին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները զորք չի գործուղի Ուկրաինա, սակայն կշարունակի աջակցել ագրեսիայի ենթարկված երկրին:
Միացյալ Նահանգները և դաշնակիցները կմեծացնեն ծանր զինատեսակների տրամադրումը և Կիևին կփոխանցեն նաև հրետանի ու տանկեր:
Բայդենի փոխանցմամբ, Պուտինը զգում է, որ նպատակին չի հասնում Ուկրաինայում, և սկսում է սպառնալիքներ հնչեցնել, այդ թվում՝ ակնարկել միջուկային զենքի մասին:
ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինի սպառնալիքներն իրեն չեն մտահոգում, իսկ միջուկային հռետորաբանությունը որակել է որպես «անպատասխանատվություն»:
Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հակազդել Ռուսաստանի ցանկացած տեսակի գործողություններին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ, ձայների ճնշող մեծամասնությամբ, հավանություն է տվել Lend-Lease օրինագծին, որը կոչված է զգալիորեն պարզեցնելու Ուկրաինային ԱՄՆ-ից զենք մատակարարելու ընթացակարգը։
Փաստաթղթին կողմ է արտահայտվել Կոնգրեսի 417 անդամ՝ երկու կուսակցություններից, մինչդեռ դեմ են արտահայտվել միայն 10-ը։ Այժմ այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում ադրբեջանական դեսպանությունը մեկուկես ամիս տևած դադարից հետո վերադարձել է Կիև:
Հաշվի առնելով Ուկրաինայի մայրաքաղաքում պատերազմի բերումով ստեղծված բարդ իրավիճակը՝ Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները մարտի 8-ին տեղափոխվել էին Լվով:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևում նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։
Ուկրաինական մայրաքաղաքի վրա հրթիռային հարված է հասցվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Կիևում գտնվելու ժամանակ։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրթիռների թիրախում են հայտնվել ինչպես ռազմական կառույցներ, այնպես էլ բնակելի շենք։
Գիրիչի մարմինը գտնվել է բնակելի շենքի փլատակներում։ Վերա Գիրիչը «Ազատության» կիևյան բյուրոյում աշխատում է 2018 թվականից, մինչ այդ աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր այցելել է նախօրեին ռուսների կողմի հրթիռակոծված թաղամաս: Նա ասել է, որ մայրաքաղաքը դեռ ռուսների համար թիրախ է մնում և կարող է ենթարկվել նոր գրոհների:
«Կիևը վտանգավոր տեղ է և ռուսների թիրախն է: Նրանք ուզում են զավթել մայրաքաղաքը, դա է նրանց նպատակը: Բայց նրանք շանս չունեն, որովհետև ուկրաինական ուժերը, Ուկրաինայի բանակը խափանում են ռուսների այս ծրագրերը: Սակայն հիմա կա գրոհների վտանգ, և իմ խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է: Մենք չենք կարող վստահ երաշխավորել, թե առաջիկա րոպեներին, ժամերին կամ օրերին նոր հարվածների չենք ենթարկվի»,- ասել է Վիտալի Կլիչկոն:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ֆրանսիան սպասում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների վերցերորդ փաթեթի հաստատմանը: Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:
«Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի ոչ միայն Ուկրաինային նոր զինատեսակներ տրամադրելու, այլև նոր սանկցիաներ ընդունելու եղանակով: Մենք կշարունակենք ճնշում բանեցնել»,- ասել է Լեժանդրը:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերը գերճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական 5 օբյեկտների, այդ թվում՝ վառելիքի և զինամթերքի 4 պահեստներ։ Այս մասին ամենօրյա տեղեկատվական հաղորդագրությունում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Հրթիռակոծման ենթարկված նրա նշած պահեստներից երկուսը գտնվում են Դոնեցկի մարզում, մեկը՝ Դնեպրոպետրովսկի, իսկ չորրորդը՝ Խարկովի մարզում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Դոնեցկի արվարձանում գտնվող առևտրային շուկայում պայթյունների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։
Երեք պայթյունները որոտացել են Տեքստիլշչիկ շրջանի երկու շուկաներում, կեսօրի սահմաներում: Ոստիկանության քրեական ծառայության աշխատակիցների հետ տեղում աշխատում են նաև պայթուցիկ նյութերի մասնագետներ՝ պարզելու, թե ինչ զենքով է կատարվել հարձակումը։