Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում»


Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդին կհանդիպի միայն այն դեպքում, երբ դաշնակիցները համաձայնության գան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ՝ կանխելու Ռուսաստանի հնարավոր հարձակումները։ «Նախ անվտանգության երաշխիքներ, հետո՝ հանդիպում», - հայտարարել է Զելենսկին՝ հավելելով. «Կիևը ցանկանում է յոթից տասը օրվա ընթացքում հասկանալ, թե որ երկիրն ինչ է անելու յուրաքանչյուր կոնկրետ պահի»։

Զելենսկին բացառել է, թե այս երաշխիքների տրամադրումից հետո Պուտինի հետ հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Մոսկայում․ այն կարող է կազմակերպվել որևէ եվրոպական երկրում, ասել է նա։

XS
SM
MD
LG