Մատչելիության հղումներ

«Հիմա, երբ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն մոտ ապագայում կիրականացվի». Ալիև


Այժմ, երբ նախագահ Թրամփն «իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտակա ժամանակում», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա ոչ միայն Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցք, այլև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք։

«Կարծում եմ՝ սա շահավետ իրավիճակ կլինի ողջ տարածաշրջանի համար, և այստեղ կորուստներ չեն լինի», - ընդգծել է նա՝ հավաստիացնելով, որ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, Ալիևն ասել է, երթուղու ընդհանուր երկարությունը 42 կիլոմետր է. «Եթե մենք այն կառուցեինք, կկատարեինք մեկ տարում, քանի որ մենք մեծ փորձ ունենք երկաթուղիների կառուցման ոլորտում։ Հայաստանի համար հավանաբար անհրաժեշտ կլինի ևս մի քանի տարի»:

Ալիևը նաև անդրադարձել է հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի վաշինգտոնյան համաձայնությունները: Նա շեշտել է, թե դա լուրջ հետևանքների կհանգեցնի:

«Կարծում եմ, սա բոլորի համար ակնհայտ է, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համապատասխան կերպ կպատասխանենք», - ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ սա համաձայնագիր է երկու պետությունների, ոչ թե իր և Փաշինյանի միջև:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG