Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԱԹՍ-երը հարձակվել են երկու նավթավերամշակման գործարանի վրա


Անցած գիշեր Ռուսաստանում անօդաչու սարքերը հարձակվել են երկու նավթավերամշակման գործարանի՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի և Սամարայի մարզում գտնվող Կույբիշևսկի նավթավերամշակման գործարանների վրա։

Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Աֆիպսկի գյուղում նավթավերամշակման գործարանի ստորաբաժանումներից մեկը հրդեհվել է ընկնող բեկորների պատճառով։ 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրդեհի մարմանը մասնակցել է 21 մարդ և ութ միավոր տեխնիկա։

Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը գրել է միայն անօդաչու սարքի հարձակման մասին՝ առանց նշելու, թե որ օբյեկտներն են եղել հարվածների թիրախը։ Astra-ի տվյալներով՝ հարվածի հետևանքով Սամարայի Կույբիշևսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է։ Անօդաչու սարքերը հարձակվել են նաև Սամարայի մարզի Կրյաժ երկաթուղային կայարանի վրա։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին տոլոգրամյան ալիքում հաստատել է երկու նավթավերամշակման գործարանների վրա հարվածները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 102 խոցված անօդաչու թռչող սարքի մասին: Հակաօդային պաշտպանության ուժերը Ռոստովի և Սամարայի մարզերում խոցել են 21-ական անօդաչու թռչող սարք, իսկ Կրասնոդարի երկրամասում՝ 18 անօդաչու թռչող սարք:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG