Մատչելիության հղումներ

ՊՆ-ը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:

«Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին», - նշված է հիմնավորման մեջ:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG