Մատչելիության հղումներ

Սերդար Քըլըչը ժամանեց Հայաստան, նրան ընդունել են արտգործնախարարությունում


Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր ժամանել է Հայաստան, կեսօրին մոտ նրան ընդունել են արտգործնախարարությունում:

Դեսպան Քըլըչը 2021-ին՝ հայ - թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ է Երևանում:

Անկարայի բանագնացն առավոտյան Հայաստան էր ժամանել հայ - թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով առայժմ հայտարարություն չի տարածվել:

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG