Հորադիզից դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
«Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը իրականացված է 95 տոկոսով», - հաղորդում է գործակալությունը։
APA-ի պնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։
«Նորակառույց ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, դրա լայնությունը 14-ից 21 մետր է», - տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ