Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է՝ Պուտինը «իրոք հիասթափեցրել է ինձ»


ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «իրոք հիասթափեցրել է ինձ» Ուկրաինայի խաղաղության ջանքերի հարցում:

«Ես կարծում էի, որ ամենահեշտը կլիներ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների պատճառով», - ասել է Թրամփը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Բայց նա հիասթափեցրեց ինձ։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ։ Բայց կտեսնենք, թե ինչպես կավարտվի դա», - նշել է Թրամփը։

«Պատերազմը բոլորովին այլ բան է», - ասել է ԱՄՆ նախագահը և հավելել, - «տեղի են ունենում բաներ, որոնք բոլորովին հակառակն են այն ամենի, ինչ դուք կարծում էիք։ Դուք կարծում էիք, որ կա՛մ հեշտ ժամանակներ եք ունենալու, կա՛մ դժվար, և պարզվում է, որ հակառակն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG