Մատչելիության հղումներ

Լոնդոնն ու Վաշինգտոնը տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրեր են ստորագրել


Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրեր են ստորագրել: Այն ենթադրում է երկու երկրների համագործակցություն արհեստական բանականության, քվանտային հաշվարկների ու միջուկային էներգետիկայի ոլորտներում։

Սրան զուգահեռ ամերիկյան մի շարք առաջատար ընկերություններ հայտարարել են Միացյալ Թագավորությունում ներդրումներ կատարելու մասին։ Microsoft-ը հայտնել է 30 միլիարդ դոլարի ներդրման մասին, ըստ BBC-ի՝ սա ընկերության ամենամեծ ներդրումը կլինի ԱՄՆ-ից դուրս։

Վինձորի ամրոցում երեկ տեղի ունեցած ընթրիքին նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցում էին նաև IT խոշոր ընկերությունների առաջին դեմքերը։

XS
SM
MD
LG