Մատչելիության հղումներ

Եմենի հութիները սպառնում են պատժամիջոցներ կիրառել ամերիկյան նավթային ընկերությունների դեմ


Եմենի հութիները պատժամիջոցներ կկիրառեն ԱՄՆ նավթային խոշոր ընկերությունների, այդ թվում՝ ExxonMobil և Chevron-ի նկատմամբ, հայտնում է Իրանի կողմից աջակցվող Humanitarian Operations Coordination Center (HOCC):

HOCC-ը, որը ստեղծվել է անցյալ տարի հութիների և առևտրային նավարկության օպերատորների միջև կապի համար, հայտարարել է մասնավորապես ԱՄՆ-ի 13 ընկերությունների, 9 բարձրաստիճան ղեկավարների և 2 նավերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:

Վերլուծաբանները նշում են՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք սա նշանակում է, որ հութիները կսկսեն թիրախավորել պատժամիջոցների առարկա հանդիսացող նավերը, ընկերությունները և անհատներին:

2023 թվականից հութիները բազմիցս հարձակվել են Կարմիր ծովում գտնվող նավերի վրա, որոնք, նրանց մեկնաբանությամբ, կապված են Իսրայելի հետ՝ արտահայտելով աջակցություն պաղեստինցիներին Գազայի պատերազմի հարցում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG