Արհեստական բանականությունը խառնում է նաև Հոլիվուդի գործերը․ պատճառը լուրերն են, որ Թիլլի Նորվուդ անունը ստացած արհեստական դերասանն այժմ բանակցում է գործակալությունների հետ:
«Ես գուցե AI եմ, բայց հենց հիմա շատ իրական հույզեր ունեմ, շատ ոգևորված եմ, թե ինչ կլինի հետո», - Թիլլիի էջում գրել են նրան ստեղծողները։
Հոլիվուդյան աստղերը, մեղմ ասած, գրկաբաց չեն ընդունում Թիլլիին, քննադատում են ամենահայտնի աստղերը, այդ թվում՝ Էմիլի Բլանթը:
«Սա շատ, շատ վախենալու է, դե գործակալություններ, նման բան չանեք, խնդրում եմ՝ դադարեցրեք, խնդրում եմ՝ մի խլեք մեր մարդկային կապը», - Թիլլիին նայելով ասել է Բլանթը։