Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն այսօր հրաժարական է ներկայացրել՝ իր նոր կառավարության ձևավորումից ընդամենը մի քանի ժամ անց, հայտնում է Reuters գործակալությունը։
«Պարոն Սեբաստիեն Լըկորնյուն իր հրաժարականն է ներկայացրել հանրապետության նախագահին, և նախագահը այն ընդունել է», - նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Նա ընդամենը մեկ ամիս հասցրեց այդ պաշտոնում մնալ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անվստահության քվեի մասին սպառնալիքներից հետո։
Լըկորնյուն Մակրոնի հինգերորդ վարչապետն էր վերջին երկու տարվա ընթացքում։