Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զելենսկիի փոխանցմամբ՝ քննարկելու են հակաօդային պաշտպանության և մեծ հեռավարության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները:
Երկու առաջնորդները նախորդ օրերին հեռախոսազրույցներ էին ունեցել՝ Կիևին Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ քննարկումների ակտիվացման ֆոնին:
Զելենսկին ասել է, որ ինքը Թրամփին արդեն իսկ ներկայացրել է, թե քանի Tomahawk է անհրաժեշտ Ուկրաինային:
Նա նաև հայտնել է, որ կհանդիպի ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի ներկայիս կարիքները: