Մատչելիության հղումներ

Թրամփը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ կրկին քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ Ռուսաստանի առաջնորդը պարզապես չի ցանկանում վերջ տալ Ուկրաինայի հետ պատերազմին։

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ ես ու Վլադիմիրը շատ լավ հարաբերություններ ունեինք, հավանաբար դեռ ունենք: Նա, իսկապես, պետք է լուծի այս պատերազմը», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զելենսկիի փոխանցմամբ՝ քննարկելու են հակաօդային պաշտպանության և մեծ հեռավարության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները:

Երկու առաջնորդները նախորդ օրերին հեռախոսազրույցներ էին ունեցել՝ Կիևին Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ քննարկումների ակտիվացման ֆոնին:

«Նա զենք է ուզում։ Նա կցանկանար ունենալ Tomahawk», - ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Ուկրաինայի առաջնորդին:

Ուկրաինայի կառավարության անդամներն արդեն գտնվում են Վաշինգտոնում՝ Զելենսկու ժամանումից առաջ և հոկտեմբերի 14-ին հանդիպել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հարցի առնչությամբ Կրեմլը պարզաբանումներ է սպասում ԱՄՆ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG