Մատչելիության հղումներ

Թրամփը շատ արդյունավետ է որակում Պուտինի հետ հեռախոսազրույցը. նախագահները կհանդիպեն Բուդապեշտում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անքորիջում, Ալյասկա, 15-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անքորիջում, Ալյասկա, 15-ը օգոստոսի, 2025թ.

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social ցանցում:

«Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում Խաղաղության Մեծ Նվաճման կապակցությամբ, որի մասին, նրա խոսքով, դարեր շարունակ երազել են։ Ես իրականում հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի մեր բանակցություններին՝ Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի ավարտին հասնելու համար», - հայտարարում է Թրամփը:

Նրա փոխանցմամբ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ երեխաների հետ ներգրավվածության համար. - «Նա շատ գնահատում է այն և ասաց, որ դա կշարունակվի»։

«Մենք նաև շատ ժամանակ հատկացրինք զրուցելուն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի մասին, երբ ավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը», - շարունակում է ԱՄՆ նախագահը:

«Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր Բարձր Մակարդակի Խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, Հունգարիա, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը», - գրում է Թրամփը:

«Նախագահ Զելենսկիի հետ մենք վաղը կհանդիպենք Օվալաձև սենյակում, որտեղ կքննարկենք նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և շատ ավելին», - նշում է ԱՄՆ նախագահը՝ ամփոփելով. - «Կարծում եմ՝ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG