Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունը


Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», - նշել է Բաղդասարյանը։

Աստանայում, Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը: «Առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նշել է. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG