«Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փոխլրացնող կլինեն»,-հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Օսման Բոյրազը։
Թուրք պաշտոնյայի հայտարարությունը հնչել է Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ուղի» համաժողովի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բոյրազի խոսքով՝ «224 կիլոմետր երկարություն ունեցող Կարս-Իգդիր-Արըլըղ-Դիլուջու երկաթուղին, որի հիմնարկեքը կայացել է օգոստոսին, կդառնա «Զանգեզուրի միջանցքի» կարևոր հատվածներից մեկը»։