Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 24-ի գիշերը երկրի տասը շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 139 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք։ «Դրոնը մխրճվել է 14-րդ հարկի բնակարան։ Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Չորսը շտապ տեղափոխվել են հիվանդանոց», – հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
AFP-ի լրագրողները շենքի ճակատային մասում անցք են տեսել և ավերված բնակարաններից մեկի փլատակները։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է անօդաչուների զանգվածային հարձակման մասին։ Նրա խոսքով՝ Նովոշախտինսկում հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, և առանց էլեկտրականության են մնացել բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ և տեխնիկում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը խոցել է 111 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը Ռոստովի հարավային մարզի ուղղությամբ էր։ Նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ վիրավորներ չկան, սակայն հարվածների հետևանքով առնվազն 1500 բնակիչ էլեկտրաէներգիայից է զրկվել։