Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական շտաբի պետ, հայտնել է վարչապետը:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան հունիսին: