Մատչելիության հղումներ

Աֆղանստանն ու Պակիստանը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում


Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության նախարարները՝ Դոհայի միջնորդությամբ բանակցություններում, 19-ը հոկտեմբերի, 2025թ.
Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության նախարարները՝ Դոհայի միջնորդությամբ բանակցություններում, 19-ը հոկտեմբերի, 2025թ.

Աֆղանստանն ու Պակիստանը ճգնաժամային բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում, հայտնում է ABC News-ը:

Հոկտեմբերի 19-ին Դոհայում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ՝ Աֆղանստանը և Պակիստանը անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության են եկել:

Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG