Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմկուս» խմբակցությունը ավագանու երկու նոր անդամ ունի


Գյումրիի ավագանու «Կոմկուս» խմբակցությունը ավագանու երկու նոր անդամ ունի: Մանդատներից հրաժարվել էին քաղաքապետի ազգական Գևորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանը: Նրանք կալանավորված են հոկտեմբերի 20-ին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը հարուցված զանգվածային անկարգությունների գործով: Նրանց փոխարեն այսօր մանդատ ստացան Սամսոն Էլբակյանն ու Տիգրան Ավագյանը:

Տիգրան Ավագյանը ևս օրերս կալանավորվել է՝ նույն զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Փաստացի՝ Գյումրիի ավագանու 33 հոգանոց կազմից 31-ը կկարողանան մասնակցել առաջիկա նիստին: Այս պահին անազատության մեջ են համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն ու այսօր մանդատը ստացած Տիգրան Ավագյանը: Եթե «Կոմկուս»-ի կալանավորված ավագանիները մանդատից չհրաժարվեին, ապա քվորումի խնդիր կլիներ: Այս քայլով ընդդիմությունը պահպանում է մեծամասնությունը ավագանիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG