Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան. Մհեր Գրիգորյան


Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան, «Արմենպրեսի»-ի հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համար», - նշել է Գրիգորյանը:

Շաբաթներ առաջ, Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տասն օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարցը, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG